Արգենտինական ակումբի ֆուտբոլիստը զենքով սպառնացել է մարզչին՝ ստիպելով իրեն թիմի հիմնական կազմում ընդգրկել
Արգենտինական «Escuela Presidente Roca» ֆուտբոլայնի ակումբի խաղացողներից մեկը անհավանական քայլի է դիմել թիմի մեկնարկային կազմում հայտնվելու համար: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մարզումների ժամանակ Ցեզար Պագանին զենքը ուղղել է մարզչի՝ Քրիստիան Նեյրայի վրա, պահանջելով իրեն ընդգրկել թիմի մեկնարկային կազմում:
Մարզիչը, ով ավելի քան 45 տարի աշխատել է ակումբում, երբեք նման իրավիճակի ականատես չի եղել: Միջադեպից հետո Նեյրան հեռանում է ակումբից:
Ոստիկանությունը քննում է միջադեպը: