Կրկին միասին. ծաղրանկար` նվիրված Օբամեյանգի և Մխիթարյանի վերամիավորմանը
Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վերամիավորմանը:
Ինչպես գիտենք, նրանք միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում», իսկ երեկ համատեղ առաջին հանդիպումն են անցկացրել «զինագործների» կազմում: Մխիթարյանն իր երեք գոլային փոխանցումներից մեկի ժամանակ գնդակը փոխանցեց Օբամեյանգին, ով «Արսենալում» իր առաջին խաղում գոլի հեղինակ դարձավ: