Կիմ Չեն Ինի եղբայրը սպանվելուց առաջ ամերիկացի լրտեսին գաղտնի տվյալներ է փոխանցել
Հետաքննող Վան Ազիրուլ Նիզամի խոսքով՝ Կիմ Չոն Նամի հանդիպումն հետախուզության ամերիկացի լրտեսի հետ տեղի է ունեցել մալայզիական հյուրանոցում սպանությունից մի քանի օր առաջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Կիմ Չոն Նամի մահվանից հետո նրա պայուսակում հայտնաբերված նոութբուքի վերլուծությունից ելնելով՝ փորձագետները եզրակացրել են, որ նա ամերիկացուն մեծ քանակությամբ տվյալներ է փոխանցել: Վան Ազիրուլը հաստատել է, որ նոութբուքն ուղարկվել է փորձաքննության Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրե, որտեղ ցույց են տվել, որ այն օգտագործվել է փետրվարի իննին:
Փորձաքննության տվյալներով, որոնք ներկայացվել են դատարան, տեղեկության մի մասը ստացվել է ֆլեշկայից: Սակայն քննիչը դեռևս չի կարող հաստատել, թե արդյոք այդ հանդիպումը կապ ուներ սպանության հետ: