Ռուսական «Су-25»-ը կործանածներին սպանել են բարձր ճշգրտության զենքով (լուսանկարներ)
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ավելի քան 30 մարտիկներ են սպանվել Իդլիբ նահանգում բարձր ճշգրտությամբ զենքի հարվածով, որտեղից հրթիռի արձակմամբ կործանել էին ռուսական «Су-25» ինքնաթիռը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
««Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ գտնվո շրջանում՝ Իդլիբ նահանգում, որտեղից զենիթահրթիռային համալիրի հրթիռ էր արձակվել ռուսական «Су-25»-ի ուղղությամբ, բարձր ճշգրտության խմբակային հարված է հասցվել: Ունեցած տվյալների համաձայն՝ հարվածի հետևանքով «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան 30 մարտիկ է սպանվել»,- հաղորդել է պաշտպանական գերատեսչությունը: