Կառավարության նիստերը կլինեն դռնփակ. սա՞ է խորհրդարանական կառավարման նոր տրամաբանությունը
Նոր կարգի համաձայն կառավարության նիստերը կլինեն դռնփակ: Որպես փաստարկ փորձում են վկայակոչել միջազգային փորձը: Նախ՝ պնդումը ճիշտ չէ. բազմաթիվ երկրներում կառավարության նիստերը հեռարձակվում են. ինքս ակնդրել եմ Միացյալ Թագավորության, Ղազախստանի, այլ երկրների կառավարությունների աշխատանքին:
Եթե անվտանգությանն առնչվող հարցեր չեն քննարկվում, ապա դռնփակ նիստեր հրավիրելը լուրջ հետընթաց է և մեկուսացում հանրությունից: Ստացվում է՝ ընտրովի մարմնի նիստերը կարելի է հեռարձակել, իսկ նշանակովիներինը, ասել է թե ժողովրդի ծառաների խոսքը՝ չի կարելի: Սա՞ է խորհրդարանական կառավարման նոր տրամաբանությունը:
Թաթուլ Մանասերյան. Ֆեյսբուք