Ռուբեն Թաթուլյանը Սոչիին մարզական մեծ համալիր է նվիրել
Հայազգի ռուսաստանաբնակ բարերար Ռուբեն Թաթուլյանն պարբերաբար հետևում է Ռուսաստանի հայ մարզիկների ելույթներին, որպեսզի նպաստի Հայաստանի ազգային թիմերի հզորացմանը: Այդ մարզիկներից մեկը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն է: Sputnik Արմենիային տված հարցազրույցում գործարարը պատմեց, թե ինչ քայլեր են արվել այդ ուղղությամբ, ինչպես նաև ներկայացրեց Ռուսաստանում հայ մարզիկներին առաջ բացվող հեռանկարները:
«Երբ աշխատում էի Սոչիի «Ժեմչուժինայում», որը ներառված էր ռուսական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիայում, մեր թիմից Հայաստանի հավաքական տեղափոխվեցին երեք ֆուտբոլիստ` Կակոսյանը, Պարցիկյանն ու Քալայջյանը: Մինչև օրս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ լավ ընկերներ ենք և սերտ համագործակցում ենք: Մշտապես տեղեկություններ ենք հավաքում տաղանդավոր հայ մարզիկների մասին, որոնք կարող են օգտակար լինել իրենց պատմական հայրենիքն», — ասում է Թաթուլյանը:
Սոչիում Կարելինի անվան սպորտային կենտրոնի շինարարությունն իրականացվել է Ռուբեն Թաթուլյանի մասնավոր ներդրումներով և վարկային միջոցներով: Քաղաքն ունեցավ ոչ միայն իր համաշխարհային չափորոշիչներով կառուցված մարզական կառույցը, այլև մեծ թվով նոր աշխատատեղեր բացվեցին: Կենտրոնի աշխատանքն իրականացվում է պետական-մասնավոր գործընկերության սկզբունքով: Հավաքները ֆինանսավորվում են մարզական գերատեսչությունների համար նախատեսված բյուջեից: Այստեղ նախապատրաստվում են և' պատանեկան ու երիտասարդական թիմեր, և' արհեստավարժ մարզիկներ:
Մանրամասները` այստեղ: