Կենդանաբանական այգում օձերին կերակրել են ողջ շան քոթոթներով (լուսանկարներ‚ տեսանյութ)
Weibo Screaming_K օգտատերը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ‚ որտեղ շան քոթոթներին դրել են պիթոնների հետ նույն վայրում, հայտնում է The Sun-ը:
Ընդ որում կադրերից մեկում պիթոնը պտտվել է ձագուկի շուրջ: Փիթոնի մարմնի ուռածություններից կարելի է նաև ենթադրել‚ որ օձը արդեն մի քանի ձագուկի կերել է:
Այս հրապարակումը ասիական ՌԵՏԱ (Մարդիկ՝ հանուն կենդանիների հանդեպ բարոյական վերաբերմունքի) կազմակերպության ուշադրությանն է արժանացել‚ որն էլ սկսել է հետաքննություն կենդանաբանական այգում: