Մարզերում միջին աշխատավարձը զգալիորեն ցածր է մայրաքաղաքի ցուցանիշից
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը անցած տարվա ընթացքում կազմել է 194 հազար դրամ` մոտ 400 դոլար:
Հայաստանում միջին ամսական ցածր աշխատավարձը ՀՀ Արագածոտնի մարզում է գրանցվել. այն կազմել է 122 հազար դրամ:
Այս առումով երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որտեղ միջին աշխատավարձը կազմել է 132 հազար դրամ: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում է աղքատության ամենաբարձր ցուցանիշը` մոտ 44 տոկոս:
Նախորդ տարի ամենաշատ գնաճն արձանագրվել է Երևանում, Գյումրիում ու Վանաձորում՝ 3.1-3.2 տոկոս: