«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը պատմել է սեքսուալ տեսարանների ետևում տհաճ իրականության մասին
Դերասան Ջեյմի Դորնանը պատմել է, թե ինչպես են նկարահանվել «Մոխրագույնի 50 երանգները» BDSM ֆիլմերի էրոտիկ տեսարանները: «Ջիմմի Քիմմել»-ի երեկոյան շոուի եթերում նա հայտնել է, որ իր սեռական օրգանի վրա պարկ են հագցրելը, որը «բավականին մեծ չափսի էր», փոխանցում է Lenta.ru-ն:
Ըստ նրա խոսքերի՝ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում իրեն տրված պարկը արդեն օգտագործված էր մեկ այլ մարդու կողմից. «Այնտեղ մի քանի պարկ կար, ես ընտրեցի այն մեկը, որը համապատասխանում էր ինձ: Ես սպասում էի, որ դա բոլորովին նոր կլինի, սակայն բացելով այն կարդացի՝ «Բանտարկյալ համար երեք» գրառումը»- հայտնել է նա:
2018թ.-ի փետրվարի 14-ին դուրս է գալիս ֆիլմաշարի 3-րդ մասը՝ «Ազատության 50 երանգները»: Առաջին մասը՝ «Մոխրագույնի 50 երանգները» հանդիսատեսին հասանելի է դարձել 2015-ին, իսկ երկրորդ մասը՝ «50 երանգ ավելի մուգ»՝ 2017-ին: