Մինսկի խմբի համանախագահները գալիս են Հայաստան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Մինսկի խմբի եռանախագահները կլինեն նաև Արցախի Հանրապետությունում՝ հանդիպելով տեղի իշխանությունների հետ: Նախքան Հայաստան այցելելը համանախագահները այցելելու են Ադրբեջան: