Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը. կա 5 վիրավոր (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16::50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 FV 559 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքում Երևանյան փողոցում՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել է էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի, որից մեկը երեխա է, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ավագ տեսուչ Հարոթյուն Հարությունյանն ու տեսուչ Սարգիս Աղաջանյանը:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների ինքնությունը:
Գ. Շամյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ Շիրկաի մարզի դատախազի հանձնարարությամբ դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: