Իվանկա Թրամփն ու Նիկոլ Քիդմանը գրեթե միանման զգեստ են կրել (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահի ավագ դուստրը՝ Իվանկա Թրամփը, Ինստագրամում ամուսնու հետ լուսանկար է տեղադրել: Իվանկան աշխարհիկ ընթրիքի համար ընտրել է Oscars de la Renta- ի հավաքածուից` ասիմետրիկ տպավորիչ զգեստ:
Զգեստի արժեքը կազմել է 3688 դոլար: Իր էլեգանտ տեսքը նա լրացրել է կարմիր շրթներկով և հավաքած մազերով:
Նմանատիպ հագուստ կարելի է գտնել նաև Նիկոլ Քիդմանի զգեստապահարանում: Նա թավշյա, բյուրեղներով զարդարված զգեստը կրել է 2017թ հունիսի 5-ին CFDA մրցանակաբաշխության ժամանակ: