Շղթայական ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes-ը, 2 Toyota-ները և Volkswagen-ը
Երեկ՝ փետրվարի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 79 TT 707 համարանիշի, Toyota մակնիշի 10 AR 001 համարանիշի, Toyota մակնիշի 35 MU 971 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 MA 496 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։