«Apple»-ն ավելի քիչ «iPhone» է վաճառել‚ սակայն ավելի շատ է վաստակել
«Apple» ընկերությունն արձանագրել է «iPhone» սմարթֆոնների վաճառքի նվազում՝ չնայած ռեկորդային եկամուտին‚ որը գերազանցել է 88 միլիարդ դոլարը: Այս մասին վկայում են 2018 թվականի առաջին մասին հաշվետվությունները: Այս մասին գրում է Life.ru-ն:
Համաձայն փաստաթղթերի՝ վերջին շրջանում վաճառվել է 77.3 միլիոն «iPhone»: Ընդհանուր եկամուտը կազմել է 88.3 միլիարդ դոլար‚ իսկ մաքուր եկամուտը՝ 26.3 միլիարդ դոլար:
Նախորդ ֆինանսական տարվա առաջին եռամսյակում «Apple»-ը վաճառել էր մոտ 78.3 միլիոն «iPhone»: Ամբողջական եկամուտն այս շրջանում կազմել է 78.4 միլիարդ դոլար‚ մաքուր շահույթը՝ 23.4 միլիարդ դոլար: