Գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց հաղթողի կոչումը միջազգային մրցաշարում (լուսանկարներ, տեսանյութ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց «Gibraltar Masters» մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչ թայ-բրեյքում նա ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ պարտիայում հաղթանակ տարավ:
Թայ-բրեյքի կայծակնային խաղի չորս պարտիաներից առաջին երեքն ավարտվեցին ոչ ոքի, իսկ չորրորդում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ տարավ 50-րդ քայլում:
10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Հիկարու Նակամուրան և հունգարացի Ռիչարդ Ռապորտը վաստակել էին 7.5-ական միավոր:
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցեց Ռիչարդ Ռապորտի հետ և հաղթեց 2:0 հաշվով: Վաշյե-Լագրավն էլ 2.5:1.5 հաշվով պարտության մատնեց Նակամուրային:
Levon wins! #GibChess pic.twitter.com/8sTDxYdpKl
— Tradewise Chess (@GibraltarChess) 1 февраля 2018 г.
This reaction is so pure. #gibchess @gingergm #harry pic.twitter.com/FrVoFGUz5W
— Victor Vrankulj (@victorvrankulj) 1 февраля 2018 г.