Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Gibraltar Masters-ի վերջին տուրում. հաղթողը կորոշվի թայ-բրեքում
Ջիբրալթարում ընթացող «Gibraltar Masters» մրցաշարի վերջին` 10-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և 7 շախմատիստների հետ կիսել մրցաշարի առաջին հորիզոնականը:
Ըստ մրցաշարի կանոնակարգի` հաղթողը կորոշվի թայ-բրեքում` արագ շախմատի կանոններով: Թայ-բրեքին մասնակցում են լավագույն լրացուցիչ ցուցանիշ ունեցող 4 շամատիստ (Նակամուրա, Ռափորտ, Վաշիե-Լագրավ, Արոնյան):
Արոնյանը թայ-բրեքի երկու պարտիաներում ուժեղ գտնվեց հունգարացի Ռիշարդ Ռափորտից և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրա-Մաքսիմ Վաշիե-Լագրավ զույգի հաղթողը: