Լարսում մնացած 57 բեռնատար կա, Ջաջուռում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ջաջուռի լեռնանցքում նաև բուք է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացառությամբ՝ բեռնատարների:
Փետրվարի 1-ին, ժամը 11.30-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 57 բեռնատար: