Մարկոս Պիզելին լքել է թիմը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հեռացել է «Ալ Շաբաբից»: Սաուդյան Արաբիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագիրը խզվել է Մարկոս Պիզելիի խնդրանքով:
Ակումբը շնորհակալություն է հայտնել 33-ամյա ֆուտբոլիստին թիմում անցկացրած ժամանակահատվածի համար:
Ըստ նախնական բանակցությունների Պիզելին կվերադառնա «Ակտոբե» ակումբ, որտեղ հանդես է եկել 2014-2015 թվականներին, Ղազախստանի առաջնության 55 խաղում խփելով 13 գոլ: