Օզիլը երկարաձգել է պայմանագիրը «Արսենալի» հետ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Նոր պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականն է, հայտնում է «Արսենալի»-ի մամուլի ծառայությունը՝ Twitter-ի միջոցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա գերմանացին պետք է դառնա ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝շաբաթական մինչև 350 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձով: