Քանի՞ տոկոսով կաճի ՀՀ ՀՆԱ-ն 2018թ.-ին և որքանո՞վ է այն ավելանալու՝ Ադրբեջանի համեմատ
Բրիտանական Economist Intelligence Unit հետազոտական ընկերության հետխորհրդային տարածաշրջանի երկրներում տնտեսական աճի մասին ուսումնասիրությունների համաձայն՝ 2018 թվականին Հայաստանի կանխատեսվող ՀՆԱ աճը կազմում է 3-3,9%՝ այնքան, ինչքան Ղազախստանում է:
Ռուսաստանի և Ադրբեջանի համար 2018-ին կանխատեսվում է 0-ից 0,9% ՀՆԱ աճ:
Նշվում է, որ ՌԴ-ում շարունակելու է պահպանվել անբարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, ինչպես նաև ֆինանսական համակարգը մնալու է խոցելի: Ուկրաինայում ՀՆԱ աճի վրա կազդեն բարեփոխումների բացակայությունն ու պողպատի գների անկումը:
Տարածաշրջանում կանխատեսվող ամենաբարձր ՀՆԱ աճը կարձանագրվի Վրաստանում, Ղրղզստանում, Ուզբեսկտանում և Մոլդովայում՝ 4-6%: