Վերին Գետաշենում ուժգին քամին պոկել է դպրոցի տանիքը (լուսանկար)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ը հայտնում է, որ այդ պահին երեխաներն ու ուսուցչական կոլեկտիվը եղել են դասի, և ոչ ոք չի տուժել։ Վնասվել են նաև պատուհաններ, համակարգչային սենյակը, դպրոցի տնօրենի և զինղեկի ավտոմեքենաները։
Աղբյուրի հետ զրույցում դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյանն ասել է. «Դպրոցը կրել է խոշոր չափի նյութական վնաս։ Տանիքի 80 տոկոսը մի քանի վայրկյանում քամին պոկել և շպրտել է»։