«Պիտի ծխենք». ակցիա կառավարության դիմաց՝ ընդդեմ առողջապահության նախարարության օրինագծի (ուղիղ)
Կառավարության շենքի դիմաց այսօր՝ փետրվարի 1-ն, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Այստեղ են հավաքվել «Պիտի ծխենք» պաստառներով քաղաքացիներ, որոնք դեմ են Հայաստանի Առողջապահության նախարարութան կողմից ներկայացրած՝ «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրինագիծին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Առողջապահության նախարարությունը պատրաստել է «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» նոր օրինագիծ, որը ներկայումս ուղարկվել է գերատեսչություններին քննարկելու համար: Օրենքի նախագիծը ծխելու արգելք է նախատեսում բոլոր փակ հաստատություններում՝ ներառյալ գրասենյակներում, բարերում և ռեստորաններում, ինչպես նաև տրանսպորտի մեջ, կայարաններում, օդանավակայաններում և ավտոբուսի կանգառներում: Օրինագծով առաջարկվում է օրենքի խախտման համար բարձր տուգանքներ սահմանել՝ 50 հազարից 500 հազար դրամի չափով: