Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա. նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումների շարքը քաղաքական ուժերի, ազգային կառույցների, հասարակության տարբեր հատվածներն ընդգրկող կազմակեպությունների ներկայացուցիչների ու անհատների հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, NEWS.am-ը տեղեկանում է Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակից:
Արտերկրի հայ համայնքներ այցերի շրջանակում Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին նա հանդիպումներ կանցկացնի նաև հայկական այլ համայնքներում։