Մոդել Շուշան Երիցյանը հերքում է իր ու Արթուր Ալեքսանյանի սիրային կապի մասին լուրերը
Մոդել Շուշան Երիցյանը հերքում է խոսակցությունները, թե սիրային կապի մեջ է Ռիո 2016-ի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հետ: Այս մասին նա ասաց armtimes.com-ի հետ զրույցում: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե նա իր 2 ընկերուհիների՝ այդ թվում դերասանուհի Տաթեւ Սարգսյանի, ինչպես նաեւ Ալեքսանյանը իր 2 ընկերների հետ նույն օդանավով Մոսկվա են մեկնել: Ըստ լուրերի՝ օդանավում նրանք իրենց անծանոթների նման են պահել, իսկ երբ Մոսկվա են հասել, դարձել են զույգեր: Շուշանն ընդգծում է, որ սա բամբասանք է: Կարծում է, որ խոսակցությունների պատճառ է դարձել այն, որ իրենք տարբեր միջոցառումներից համատեղ լուսանկարներ ունեն:
«Ես և Արթուրը միմյանց ճանաչում ենք ընդամենը տարբեր միջոցառումներից, եւ համատեղ նկարներն էլ արվել են այդ միջոցառումների ժամանակ, այդքանը: Իսկ այդ նյութն ամբողջովին ապատեղեկատվություն է, ոչ մի կապ չունի իրականության հետ: Մենք ընդամենը միմյանց ճանաչում ենք այդ շրջանակներում, նույնիսկ մտերիմ չենք: Ես, բնականաբար, իմ ոլորտից ելնելով՝ ունեմ շատ հայտնի ծանոթներ մարզաշխարհից, շոու-բիզնեսից... եւ բոլորի հետ էլ կարող եմ նկարներ ունենալ կամ տարբեր առիթների ժամանակ մոտենալ բարեւել, անձնական ոչ մի բանի հետ կապ չունի»,- ասաց նա:
Մանրամասներն՝ այստեղ: