Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս մրցաշարի 9-րդ տուրում
Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի 9-րդ տուրում:
Հայ գրոսմայստերը սպիտակներով խաղում էր հնդիկ Պանայապան Սեթուրամանի դեմ:
Մրցակիցը 30-րդ քայլում թույլ է տվել կոպիտ սխալ, ինչից հետո Արոնյանը մեծ առավելություն է ստացել և իրացրել այն: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 33-րդ քայլում:
Արոնյանը վաստակել է 7 միավոր և 5 այլ շախմատիստների հետ առաջատարների թվում է:
Մրցաշարը բաղկացած է 10 տուրից: