Մահացել է երեխաների սիրելի Լեոպոլդ կատվի «հայրը» (տեսանյութ, լուսանկարներ)
Մահացել է Ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Անատոլիյ Ռեզնիկովը: Նա 78 տարեկան էր:
Կյանքի վերջին օրերը նա անցկացրել է գերմանական Զոլինգեն քաղաքում, հայտնում է Lenta.ru-ն:
Ռեժիսորը հայտնի է «Մեկ կովբոյ, երկու կովբոյ» (Раз ковбой, два ковбой) մուլտֆիլմով և Լեոպոլդ կատվի արկածների մասին մուլտսերիալով:
Ընդհանուր առմամն Ռեզնիկովը 43 գործ է կատարել իր կինոգործունեության ընթացքում: Երկար ընդմիջումից հետո, 2 տարի առաջ ռեժիսորը վերսկսել էր մուլտսերիալը՝ «Լեոպոլդ կատվի նոր արկածները» («Новые приключения кота Леопольда») եթերաշրջանով: