Երևան քաղաքում 60-ամյա բնակչի դի է հայտնաբերվել
Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 31-ին, ժամը 13:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին և չի կարողանում մոտենալ, բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 60-ամյա Ի. Ա.-ի դին: