Վարչապետը նոր նշանակում է արել. Դաշնակցական Իշխան Սաղաթելյանի եղբայրը պաշտոն ստացավ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել:
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ կետը՝ Նաիրի Սաղաթելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։