Ընթանում է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի փակ հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչների հետ
ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ժամանել է ՀՅԴ Բյուրոյի գրասենյակ:
Մինչ գրասենյակ մտնելը նա լրագրողների հետ կարճ զրույցում հայտնել է, որ մինչև չհանդիպի բոլոր քաղաքական ուժերի հետ, չլսի նրանց, հասարակական սեկտորի ներկայացուցիչների կարծիքները, վերջնական որոշում չի կարող կայացնել:
Այս պահին Արմեն Սարգսյանի և ՀՅԴ ներկայացուցիչների հետ փակ հանդիպումը շարունակվում է: