Երկրպագուն միացել է NBA-ի խաղացողների նախավարժանքին ու որոշ ժամանակ աննկատ մնացել (տեսանյութ, լուսանկար)
Զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել NBA-ի կանոնավոր առաջնությունում հանդես եկող «Նոր Օրլեան Պելիկանս» բասկետբոլային ակումբի նախավարժանքի ժամանակ:
Մինչ բասկետբոլիստները մարզվել են, թիմի երկրպագուներից մեկը դուրս է եկել հրապարակ և մասնակցել մարզմանը: Վերջինս կրել է NBA-ի` Nike-ի կողմից թողարկված մարզահագուստն ու որոշ ժամանակ կարողացել է աննկատ մնալ:
Մարզադահլիճի աշխատակիցներից մեկը, վերջիվերջո, խնդրել է նրան լքել հրապարակն ու զբաղեցնել իր տեղը տրիբունայում: