Եռաբլուրում հուղարկավորեցին Սարգիս Հացպանյանին
Այսօր «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնում հուղարկավորեցին հասարակական,
քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանին։
Նրա հարազատները, ընկերները, գործընկերներն ու հասարակական գործիչներ Հացպանյանին վերջին հրաժեշտը տվեցին։
Նշենք, որ Սարգիս Հացպանյանը մահացել էր հունվարի 20-ին՝ Ֆրանսիայում, որտեղ բուժվում էր։ Նրա մահից հետո հարազատները Հացպանյանին Եռաբլուրում հուղարկավորելու թույլտվության համար դիմել էին ՀՀ պաշտպանության նախարարություն։ Հիմնավորումները ներկայացնելուց հետո ՊՆ-ն նրան Եռաբլուրում հուղարկավորելու համաձայնություն էր տվել։
Հիշեցնենք, որ Սարգիս Հացպանյանը ծնվել էր 1962 թվականին Թուրքիայի Ալեքսանդրիդ քաղաքում։ 1980-ական թվականներին Թուրքիայում զինվորական հեղաշրջման հետևանքով մեկնել է Եվրոպա, դարձել է Ֆրանսիայի քաղաքացի։ Ավարտել է Սորբոնի համալսարանի ռեժիսուրայի բաժինը։ 1990 թվականից բնակվել է Հայաստանում։