Ինչի՞ց է բավականություն ստանում VARDA-ն
«Instagram»-ի իր էջում VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել և գրել.
«Երջանկության գաղտնիքը նրանում է, որ սիրես իրական աշխարհը և քո սեփական կյանքը, ինչպես նաև սիրես քո երազանքների աշխարհը: Դրա համար պարզապես հարկավոր է սովորել բավականություն ստանալ ներկայից՝ մի քիչ ժամանակ թողնելով ապագայի մասին երազանքներին ու երևակայություններին:
Հ. Գ. Ես, օրինակ, բավականություն եմ ստանում ներկա պահին անգլերեն սովորելով և արդեն փորձում եմ երևակայել, թե ինչ ոլորտներում կկարողանամ այդ լեզուն կիրառել ապագայում»: