Մենք սգալ ենք սիրում, մեր ունեցածով հպարտանալ չենք սիրում ու չենք կարողանում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մի քանի տարի առաջ սկսեցինք նախապատրաստվել, էլ ինչ ասես արեցինք, մինչև անգամ անմոռուկներով զոնծիկներ ու սեղանի սփռոցներ սարքեցին։
Մի քանի ամսից Մայիսյան հերոսամարտերի (որոնցից մեր երկրի ու ազգի լինել չլինելն էր կախված) և Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակն է։
Ու դեռ ոչինչ, ոչ մի ակնարկ այդ մասին ․․․
Մենք սգալ ենք սիրում․․․
Մեր ունեցածով հպարտանալ չենք սիրում ու չենք կարողանում։ Մենք սիրում ենք մահացած հերոսներին, իսկ ողջերին գնահատել չենք կարողանում։
Հ․Գ․ Հայոց ցեղասպանության մասին պատմելիս, ես անպայման նշում եմ Նեմեսիս օպերացիան։ Որովհետև մենք կոտորված ազգ լինելուց բացի, վրեժը, մասամբ, բայց լուծել կարողացած ազգ ենք։
Արման Հայրապետյան. Ֆեյսբուք