Մայրը թունավորելով սպանել է իր հաշմանդամ զավակներին 1 մլն դոլարի ապահովագրական վճարի համար (լուսանկարներ)
Ավստրալիայի 51-ամյա բնակչուհի Մերի Քրեբթրին որդուն՝ Ջոնաթանին, և դստերը՝ Էրինին, թունավորել է, որպեսզի ապահովագրական վճար ստանա: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Իր երեխաների մահվան հաշվին կինը գրեթե մեկ միլիոն դոլար է վաստակել:
26-ամյա Ջոնաթանը և 18-ամյա Էրինը սպանվել են իրենց մոր կողմից: Հաղորդվում է, որ մայրը երկար ժամանակի ընթացքում հաշմանդամություն ունեցող երեխաներին ստիպել է ընդունել մի դեղամիջոց, որը վերջնական հաշվով հանգեցրել է նրանց մահվանը: Սկզբից մահացել է դուստրտ, իսկ գրեթե հինգ տարի անց մահացել է որդին: