«Gibraltar Masters Open». Լևոն Արոնյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաղթեցին
Ջիբրալթարում ընթացող «Gibraltar Masters» մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց հնդիկ Շարդուլ Գագարեին: Պարտիան ավարտվեց 47-րդ քայլում:
4.5 միավոր հավաքած Լևոն Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում, որում 3 պարտիա էլ ավարտել է ոչ-ոքի:
Կանանց Հայաստանի հավաքականի շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթեց հնդիկ Բաբու Լալիթին և վաստակեց 4 միավոր:
7-րդ տուրի զույգերը դեռ հայտնի չեն: