Աշխարհում չկա նման բանակ, որ ստեղծման պահից պատերազմի մեջ է․ Սուրիկ Խաչատրյան
Բանակի 26-րդ տարեդարձի առթիվ «Եռաբլուր» պանթեոն այցելեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա լրագրողների հետ զրույցում շնորհավորեց բանակի տոնը և նշեց, որ բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է, հպարտությունը:
«Աշխարհում չկա նման բանակ, որ ստեղծման պահից պատերազմի մեջ է եղել»,- նշեց նա:
Լրագրողներց մեկի խնդրանքով նա անդրադարձավ վարչապետի թեկնածության հարցին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետ լինելուն: Սուրիկ Խաչատրյանը նշեց, որ մենք պետք է ուրախ լինենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնի վարչապետ լինել:
Իսկ Արմեն Սարգսյանի՝ նախագահի թեկնածության վերաբերյալ էլ ասաց՝ շատ հրաշալի թեկնածու է:
Պատասխանելով հարցին, թե երբ է վերադառնալու ակտիվ քաղաքական դաշտ՝ Սուրիկ Խաչատրյանը նշեց՝ հիմա էլ եմ ակտիվ:
Սյունիքի մարզում իր ազդեցության թուլացման մասին դիտարկումներին էլ պատասխանեց․ «Ես չեմ էլ փորձում ազդեցություն ունենալ: Եթե կա գործող մարզպետ, քաղաքապետ, ես ինչու՞ պետք է ազդեցություն ունենամ: Իրենք իրենց գործն անում են»:
Գորիսի ներկայիս քաղաքապետի հետ իր հարաբերությունները որակեց նորմալ:
Նախկին մարզպետը նշեց, որ հիմա ինքն զբաղված է մի գործով, որը նպաստ է բերելու մարզին և հանրապետությանը: