Որքան գումարներ են ծախսվել գերտեսչություններում՝ Ամանորի տոների համար
Ամանորյա տոնակատարությունների համար ամենաշատ գումար ծախսել է Երևանի քաղաքապետարանը՝ 139 մլն 329 հազար դրամ: Այդ գումարի մի մասը ծախսվել է սոցիալապես անապահով անձանց սոցփաթեթների, մի մասը՝ Երևանի մանկապարտեզների երեխաների նվերների համար:5 մլն դրամ էլ քաղաքապետարանը ծախսել է ամանորյա պաշտոնական ընդունելության համար:
Ամանորին մեծ գումարներ է ծախսել նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ 4.4 մլն դրամ: Սակայն ԱԳՆ-ից պարզաբանել են, թե այդ գումարները բյուջետային միջոցներից չեն ծախսել, իսկ թե որտեղի՞ց, ԻԱԿ-ի հարցմանն այդպես էլ հստակ պատասխան չի տրվել:
ՀՀ ոստիկանությունն այս նպատակով ծախսել է 4.1 մլն դրամ, ԱԺ-ն՝ 3.9 մլն դրամ, ֆինանսների նախարարությունը՝ 3.3 մլն դրամ, ԱԻՆ-ը՝ 1.8 մլն դրամ և այսպես շարունակ: Ի դեպ, մեկ փաստ էլ՝ կառավարության աշխատակազմից այդպես էլ չեն պատասխանել ԻԱԿ հարցմանը և չեն տրամադրել իրենց ծախսերի մասին տեղեկություններ` նշելով, թե դրանք համարվում են պետական գաղտնիք: