Արթիկը հաղթել է ՖԻՄԱ-ին. բասկետբոլ
Բասկետբոլի Ա լիգայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական խաղում «Արթիկը» սեփական հարկի տակ 99-89 հաշվով առավելության է հասել ՖԻՄԱ-ի նկատմամբ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Մխիթար Վարդանյանը («ՖԻՄԱ»), որը վաստակել է 25 միավոր:
11-րդ տուրի մյուս խաղերը կկայանան հունվարի 28-ին և 31-ին: Վաղը «Արցախը» Ստեփանակերտում կընդունի «Գրանդ սպորտին», իսկ հունվարի 31-ին «Ուրարտուն» Օլիմպավանում կմրցի «Ինժեների» հետ: