Իսրայելում գտնված ծնոտը փոխել է մարդկության պատմության մասին պատկերացումները
Գիտնականները հաստատել են 2002-ին Իսրայելի քարանձավում հայտնաբերված ենթադրյալ մարդկային վերին ծնոտի տարիքը, և արդյունքը զարմացրել է նրանց. եթե սխալ թույլ չի տրվել, դա Աֆրիկայից մեր տեսակի միգրացիայի ամենահին օրինակն է և շատ ավելի շուտ, քան կարելի էր պատկերացնել: Հաղորդում է «Մոյա պլանետնան»:
Երեք տարբեր մեթոդներով գտածոն 177000-ից մինչև 194 000 տարի առաջ է թվագրում:
Ավելին՝ իր ձևով ծնոտի հատվածը ավելի նման է Homo sapiens-ի ոսկորներին, քան նեանդերթալցիների մնացորդներին:
Գիտնականները, ովքեր չեն մասնակցել հետազոտությանը, չեն վիճում թվագրության հետ, բայց կասկածում են, որ դա մարդու ծնոտ է. կարծիք կա, որ մնացորդները կարող են պատկանել հոմինների մեկ այլ ճյուղին: