Հոնկոնգում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած ռումբ է հայտնաբերվել
Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած օդային ռումբը հայտնաբերվել է Հոնկոնգ քաղաքի կենտրոնում գտնվող շինհրապարակում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով Չինաստանի վարչական շրջանի ոստիկանությանը:
Փորձագետները նշում են, որ ռումբը ընկել է քաղաքի ճապոնական օկուպացիայի ժամանակ: Տեղեկացվում է, որ նմանատիպ զինամթերքներ նախկինում ևս հայտնաբերվել են:
Ռումբը ունի 140 սմ երկարություն և 45 սմ տրամագիծ: Այն հայտնաբերվել է նոր մետրոպոլիտենի կառուցման մեջ գտնվող շինարարների կողմից, մոտ 15 մ խորության վրա:
Շինարարները տարհանվել են ռումբի հայտնաբերման գոտուց: Նախազգուշական միջոցառումների կատարման համար մոտակա սպորտային կենտրոնը փակ է:
Այժմ փորձում են վնասազերծել այն: