Մխիթարյանը մտել է Մանչեսթեր Յունայթեդի պատմության մեջ. Ժոզե Մոուրինյո
Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտել է ՄՅՈւ-ի պատմոթյան մեջ: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն:
«նա արդեն հարմարվել է Անգլիային: Ես ուրախ եմ նրա համար: Չեմ բացառում, որ ես կարող էի օգտագործել նրա տաղանդը ի օգուտ մեզ: Նա մտավ ակումբի պատմության մեջ: Բոլորը գոհ են այս գործարքից՝ նման մրցակից ունենալու համար: Հուսով եմ, որ դա ավելի հաճախ տեղի կունենա»- մեջբերել է Ժոզե Մոուրինյոն:
Ժոզե Մոուրինյոն նաև վստահություն է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում հանդես կգա ավելի լավ, քան «Մանչեսթեր Յունայթեդում»: