Ինչո՞ւ է ԱԱԾ-ն հույսը դնում գաղտնալսումների վրա. հարցազրույց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ գաղտնալսումներին, որոնք հաճախ որպես ապացույց ներկայացվում են տարբեր քրեական գործերում: Եվ հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ի օպերատիվ աշխատանքը մնացել է բացառապես գաղտնալսում իրականացնելը, և որքանո՞վ է դա պրոֆեսիոնալ, նա պատասխանել է, թե դրանք իրականացվում են բացառապես օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
«Դրանք ծանրակշիռ, սակայն ոչ միակ ապացույցներն են հանդիսանում, այդպես ուղղակի չի լինում: Այդ գաղտնալսումներում արծարծված տվյալները ստուգվում են քրեական գործով, համադրվում այլ տվյալների և ապացույցների հետ, որից հետո միայն գնահատվում որպես ապացույց և դրվում մեղադրանքի հիմքում: Այսինքն` եթե հաջողվում է գաղտնալսմամբ արձանագրել անհրաժեշտ տվյալները, դա արդեն իսկ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանի որ հանցագործություն կատարած կամ նախապատրաստող անձինք հաճախ փորձում են քողարկել իրենց կապերը և խոսակցությունները, ուստի գաղտնալսում իրականացնելու համար ևս պահանջվում է հմտություն, օպերատիվ և քննչական մեծածավալ աշխատանք»,- ասել է քննչական վարչության պետը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: