Թանկացումներով պայմանավորված դիզվառելիքը կսուբսիդավորվի․ գյուղնախարար
Չնայած նախատեսված չէր դիզելային վառելանյութի սուբսիդավորումը, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ մենք ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք իրավիճակը շուկայում և պատրաստում ենք ծրագիր, որով կներկայացնենք սուբսիդավորման և կշարունակենք սուբիսդավորումը։ Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին Կառավարության նիստից հեռտո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Նրա խոսքով, այժմ ուսումնասիրում են, մեխանիզմը, չափաքանակը և թե ինչքան կլինի վերջնական գինը, որի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։
Գյուղնախարարը նշեց, որ դիզվառելիքի թանկացումն էականորեն չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա, մասնավորապես խաղաղի, լոլիկի, կարտոֆիլի գների վրա առավելագույնը ազդում է 1-1,5 դրամ։ Ցորենի և կերային մշակաբույսերի, հացահատիկի վրա ազդում է 3,5-4 դրամի չափով։ «Դրա համար այս պահին ճիշտ ենք համարում շարունակել սուբսիդավորել դիզվառելիքը։ Ուղղակի սպասում ենք գինը կայունանա դիզվառելիքի, որ կարողանանք ճիշտ սուբսիդավորում անել»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչև թանկացումները դիզվառելիքի գինը 380 դրամ էր, հիմա երևի կսուբսիդավորեն այնքան, որ գոնե ապահովեն այդ 380 դրամ գինը։