ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարողի» 8 հավաստագիր է շնորհել
Oրինապահ հարկ վճարողների ցանկը 2018թ.-ին շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 9 ներկայացուցիչներից միայն մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող, 158-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: