Ընտրակաշառքը բացառելու ուղղությամբ իշխանությունները որևէ հստակ քայլ չեն արել
ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին օրերս հայտարարել էր, թե իշխանությունները քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կոնկրետ քայլեր են անում օրենսդրական նախաձեռնությունների տեսքով: Սակայն դեսպան Սվիտալսկին չէր մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը` փոխարենը խոհուրդ տալով դիմել Դավիթ Հարությունյանին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու համար դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` խնդրելով պարզաբանել, թե քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը:
ՀՀ արդարադատության նախարարության լրատվական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան` հայտնեցին. «Քրեականացվել է ապօրինի հարստացումը: Հանրային հաշվետվողականության բարձրացման տեսանկյունից ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար ներդրվել է շահերի հայտարարագրման ինստիտուտը: Այս տարվա գարնանը ստեղծվելու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը…:
Ազգային ժողով է ներկայացվել ՀՀ ընտրական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը» և այսպես շարունակ: Միայն թե, նկատենք, որ քաղաքական կոռուպցիայի ամենամեծ դրսևորման` ընտրակաշառքը բացառելու ուղղությամբ իշխանությունները որևէ հստակ քայլ չեն արել, թեև գործող օրենսդրությամբ, այնուամենայնիվ, արգելված է ընտրակաշառք խոստանալը և տալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/772256/