Արոնյանին չհաջողվեց հաղթել կին միջազգային վարպետին
Ջիբրալթարում մեկնարկել է Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարը որտեղ Հայաստանը ներկայացնում են Լեւոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Մեկնարկային տուրում Արոնյանը անսպասելիորեն ոչ-ոքի խաղաց հունգարացի շախմատիստուհի Անիտա Գարայի հետ: Վերջինը նույնիսկ գրոսմայստեր չէ և ունի միջազգային վարպետի որակավորում: Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Կազիմ Յիլմազին (Նորվեգիա):