«Հետաքրքիր հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահի հետ». ֆրանսիացի պատգամավորը կիսվել է տպավորություններով (լուսանկարներ)
Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցության անդամ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Գաբրիել Ատալը կիսվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման տպավորություններով: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Հետաքրքիր հանդիպում Հայաստանի Հանրապետության նախագահի հետ: Մեր երկրներն ունեն ինչպես շատ ընդհանուր արժեքներ, այնպես էլ բազմաթիվ նախագծեր: Հաջորդ հոկտեմբերին Երևանում անց է կացվելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»,- գրել է քաղաքական գործիչը: