Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն և ազգային հավաքականի նոր անդամ
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ 10 հնարավորից վաստակելով 7 միավոր: Նա ստացավ նաև ազգային հավաքականում հանդես գալու իրավունք:
78-րդ առաջնության վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, որը կես միավոր հետ մնաց չեմպիոնի կոչումից՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Բրոնզե մեդալակիր դարձավ Արման Փաշիկյանը՝ 6 միավոր: