Շղթայական, «աջափսանդալային» ավտովթար Երևանում. Խանջյան փողոցում բախվել են Mercedes-ը, Lada-ն, Nissan-ը, 07-ը (լուսանկարներ)
Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, բախվել են Nissan Qashqai մակնիշի 01 TA 088 համարանիշի, Mercedes մակնիշի 05 AT 077 համարանիշի, Lada մակնիշի 35 ML 635 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 27 UO 397 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արամ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների իքնությունը: