Ռոնալդուն Մեսսիին վատ ֆուտբոլիստ է անվանել (տեսանյութ)
Մադրիդյան «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր «Բարսելոնայում» խաղացող կոլեգա Լեոնել Մեսսին վատ խաղացող է անվանել‚ հայտնում է Marca-ն:
Իսպանական առաջնության 20-րդ տուրի ժամանակ «Ռեալ»-ն ընդդեմ «Դեպորտիվոյի» խաղից առաջ ֆուտբոլիստներին ուղեկցող երեխաներից մեկը դիմել է Ռոնալդուին‚ասելով՝ «Դու ինձ համար լավագույնն ես աշխարհում‚ իսկ Մեսսին...»‚ Կրիշտիանոն ինքն է ավարտել նրա խոսքը «Իսկ Մեսսին՝ վատ ֆուտբոլիստ է»:
Նշենք‚ որ «Ռեալ» - «Դեպորտիվո» հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 21-ին և վերջացել է 7:1‚ որտեղ Ռոնալդուն 2 գոլի հեղինակ է դառձել: